Ակտիվիստները պահանջում են ցմահ դատապարտել Ռոբերտ Քոչարյանին
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ակտիվիստները ներս են մտել բիզնես կենտրոնի այն սրահը, որտեղ րոպեներ անց պետք է սկսվի ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։
Ակտիոիստներին, ովքեր առավոտվանից բողոքի ակցի էին իրականացնում բիզնես կենտրոնի շենքի մոտ, հաջողվել է ներս մտտել ասուլիսի դահլիճ, որտեղ նրանք վանկարկում են «Մարդասպան» ու պահանջում են Ռոբեր Քոչարյնին ազատազրկել ցմահ։
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-