Ամառը մոտենում է. Հայաստանում մինչև 20 աստիճան տաքություն է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ջերմաստիճանի մի փոքր նվազումից հետո սպասվում է տաքացում։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, մարտի 2–ի լույս 3–ի գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի 4–6 աստիճանով, մարտի 3–ի ցերեկը և մարտի 4–ին նույնքան կբարձրանա։
Այսպես, մարտի 4–ին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում, որտեղ ցերեկային ժամերին կանխատեսվում է մինչև +17...+20 աստիճան։ Տաք եղանակ է սպասվում նաև Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Վայոց Ձորում և Երևանում, որտեղ կանխատեսվում է մինչև +18 աստիճան։
Միաժամանակ, փետրվարի 28–ին, մարտի 1–ին և 3–4–ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Սակայն մարտի 2–ի գիշերը և օրվա առաջին կեսին մարզերից շատերում սպասվում են տեղումներ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, հինգշաբթի և ուրբաթ առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել 15–20 մ/վ–ի։–0–