Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

27.01.2016, 10:15
Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 27-28-ըկնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Մայրաքաղաք Երևանում հունվարի 27-31-ըսպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունվարի 27–ին ցերեկային ժամերին կտատանվի զրոյից ցածր 3 աստիճանից 5 աստիճան ցրտի սահմանում, իսկ գիշերային ժամերին կնվազի`տատանվելով զրոյից ցածր 16 աստիճանից 18 աստիճան ցրտի սահմանում։–0–