Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Առաջիկա օրերին տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է. օդերևութաբան

06.03.2017, 12:19
Առաջիկա 4 օրերին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է:
Առաջիկա օրերին տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է. օդերևութաբան

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Առաջիկա 4 օրերին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է:

«Այսօր առկա ամպամածությունն առաջիկա ժամերից աստիճանաբար կնոսրանա, մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմային մոտ , Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում` ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն», – Facebook–յան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, ամենատաք եղանակը սպասվում է Սյունիքում, ինչպես նաև Արցախում, որտեղ երկուշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կամրապնդվի +17...+20–ի սահմանում։

Շաբաթվա ընթացքում տեղումներ չեն սպասվում։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։–0–