Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ

19.08.2019, 10:49
Երևանում օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։

Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը, գրեթե ողջ շաբաթ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38․․․+39, առանձին հատվածներում մինչև +40 աստիճանի սահմաններում։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ:

Երևանում օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։-0-