Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-11

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը չբացառեց հանցավորության աճի հավանականությունը համաներումից հետո

03.11.2018, 13:55
«Հայաստանում համաներումից հետո հանցավորության մակարդակը կարող է աճել», – ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը չբացառեց հանցավորության աճի հավանականությունը համաներումից հետո

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում համաներումից հետո հանցավորության մակարդակը կարող է աճել, շաբաթ օրը լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ 

ԱԺ–ն նոյեմբերի 1–ին արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց համաներման օրենքը, որը Հայաստանի պատմության մեջ խոշորագույնն է։ Ընդհանուր առմամբ համաներումը տարածվում է 6500 մարդու վրա։

«Նմամ ուսումնասիրություններ, վերլուծություն եղել է։ Կա արտասահմանյան փորձ, որը վկայում է այն մասին, որ հանցավորության մակարդակը կարող է աճել։ Սակայն դա պարտադիր պայման չէ, և հիմա աշխատանքներ են տարվում հանցավորության հնարավոր աճի կանխման ուղղությամբ», – նշեց Զեյնալյանը։–0–