Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Խաղողօրհնեքը մեծ շուքով տոնվեց Armenia Wine–ում

19.08.2019, 19:05
Խաղողը, գինեգործության հնագույն ավանդույթները և երաժշտությունը միահյուսվեցին խաղողօրհնեքի տոնին
Խաղողօրհնեքը մեծ շուքով տոնվեց Armenia Wine–ում

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի նշեց ամենակարևոր տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնի խորհրդի համաձայն, խաղողով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը:

Խաղողի օրհնությունն ու տարվա բերքի ծնունդն ավետող միջոցառումը յուրահատուկ շուքով նշվել է «Արմենիա Վայն» գինեգործարանում:

Տոնական միջոցառումը մեկանարկեց խաղողի օրհնության արարողությամբ և գինու հյուրասիրությամբ:

Ուրախ տրամադրությունը շարունակվեց ամբողջ երեկոյի ընթացքում Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդի, «Տարոնցիներ» ազգագրական երգի պարի համույթի կատարումների և DJ Vakcina-ի երաժշտության ուղեկցությամբ:

«Արմենիա Վայն» գինեգործարանը մշտապես ձգտում է կատարելության՝ համադրելով ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաները:

Արմենիա Վայն գինեգործարանը տարեկան արտադրում է շուրջ 4 մլն շիշ գինի և 1,4 մլն շիշ փրփրուն գինի, 3,5 մլն շիշ կոնյակ և 4,6 մլն շիշ օղի: -0-