Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 31, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-13

Աշխատող մայրերն այլևս չեն ստանա 18 հազար դրամ նպաստ, փոխարենը պետությունը կվճարի դայակի աշխատավարձի 50%–ը

08.11.2017, 10:41
Աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստա­նում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ։
Աշխատող մայրերն այլևս չեն ստանա 18 հազար դրամ նպաստ, փոխարենը պետությունը կվճարի դայակի աշխատավարձի 50%–ը
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստա­նում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ, գրում է «Հայկական ժամանակը»` մեջբերելով աշ­խատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերը։

Փոխարենը պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է։

«Այն կինը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է այլ դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Այդ գումա­րը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավար­ձը: Այսինքն՝ այդ դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնա­ցած գումարը վճարվում է ծնողի կողմից», – նշել է Արտեմ Ասատրյանը: 

Դայակի և ծնողի միջև պետք է պարտադիր պայմանագիր կնքվի, որի առկայության դեպքում միայն պետությունը կվճարի իր հասանելիքը, գրում է թերթը։

Պատասխանելով այն հարցին, իսկ եթե մայրը դայակի աշխատանքի պայմանագիրը ստորագրում է սկեսրոջ հետ, սահմա­նափակումներ կլինե՞ն, նախարարն նշել է, որ եթե վարձու աշխատանք ձևակերպի, որևէ սահմանափակում չի լինի:

«Նշենք նաև, որ եթե այս օրենքն ընդունվի, ապա դայակները կմտնեն հարկային դաշտ», – գրում են հոդվածի հեղինակները։–0