Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ կառավարությունն առաջարկում է հանգստյան օրերը երկարաձգել մինչև հունվարի 11–ը

02.12.2014, 17:41
ՀՀ  կառավարությունը նախատեսում է եկող հինգշաբթի կառավարության նիստում որոշում ընդունել աշխատանքային օրերի տեղափոխման մասին։
ՀՀ կառավարությունն առաջարկում է հանգստյան օրերը երկարաձգել մինչև հունվարի 11–ը
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ  կառավարությունը նախատեսում է եկող հինգշաբթի կառավարության նիստում որոշում ընդունել աշխատանքային օրերի տեղափոխման մասին։


Որոշման նախագծով առաջարկվում է 2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը` շաբաթ օրերը:


Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի`  Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոները Հայաստանում նշվում են դեկտեմբերի 31–ից մինչև հունվարի 6–ը, իսկ հունվարի 7–ի ոչ աշխատանքային օրը` Սուրբ ծննդյան տոնին հաջորդող մեռելոցի օրն է։–0–