Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Ավագանու ընտրություններին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք

19.09.2018, 11:30
Ավագանու ընտրություններին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, բայց միայն մեկ դեպքում։
Ավագանու ընտրություններին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու ընտրություններին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարությունը։

«Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում»,– նշվում է Սփյուռքի նախարարության Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ ընտրողների ցուցակներն ազատ են ծանոթացման համար: Ցուցակներում ընտրողների ընդգրկվածությունը կարելի է ճշտել՝ այցելելով հետևյալ հղումով։

2018 թ.–ի սեպտեմբերի 23–ին նախատեսված են Երևանի ավագանու ընտրությունները։ Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել է թափուր հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։

Ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 12 քաղաքական ուժ։ Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքն իր ցուցակի առաջին համար է գրանցել հայտնի դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` պատգամավոր, կուսակցության քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, «Ժառանգություն» կուսակցությունն` իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀՅԴ–ն` ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանին, «Օրինաց երկիր» կուսակցությունն` իր փոխնախագահ Մհեր Շահգելդյանին, «Լույս» դաշինքն` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։–0–