Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Ավելի առողջ Երևան» ծրագիրը կանցնի օգոստոսի 1-15–ը

29.05.2015, 15:16
«Ավելի առողջ Երևան» ծրագիրը կանցնի Հայաստանի մայրաքաղաքում օգոստոսի 1-15–ը, հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։
«Ավելի առողջ Երևան» ծրագիրը կանցնի օգոստոսի 1-15–ը
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/.«Ավելի առողջ Երևան» ծրագիրը կանցնի Հայաստանի մայրաքաղաքում օգոստոսի 1-15–ը, հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։

«Ցանկացողներն այդ օրերին կկարողանան անվճար սրտանոթային համակարգի զննում անցնել։ Քաղաքապետարանը կներկայացնի այն առողջապահական հիմնարկների ցուցակը, որոնք կմատուցեն այդ ծառայությունները», – ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Սուքիասյանը։

«Ավելի առողջ Երևան» ծրագիրը կանցկացվի մայրաքաղաքի աշխատակազմի նախաձեռնությամբ կազմակերպված «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում, որը ներառում է մի շարք մշակութային և սպորտային միջոցառումներ։ -0-