Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Այսօր հանրապետության տարածքում սպասվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր ինդեքս

08.06.2017, 10:59
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Այսօր հանրապետության տարածքում սպասվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր ինդեքս
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայպետհիդրոմետը զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն այսօր` հունիսի 8-ին, կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հունիսի 8-9-ը, 12-ին՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, հունիսի 10-11-ին` կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-10-ն էապես չի փոխվի, 11-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում հունիսի 8-9-ը, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 10-11-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Երևանում այսօր` հունիսի 8–ին, ցերեկային ժամերին սպասվում է +31...+33 աստիճան, գիշերը` +16...+18, հունիսի 9–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +33...+35, գիշերը` +18...+20։–0–