Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև

16.04.2018, 15:27
Այս պահին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունենում:
Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Այս պահին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած հանրահավաքի մասնակցների և ոստիկանների միջև։

Ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական շղթան, կոտրում են պատնեշը։ Ցուցարարներից շատերը բարձրացնում են ձեռքերը վեր` ցուցադրելով, որ իրենք զինված չեն։

Նրանք շրջում են աղբամանները։ Փողոցի երկայնքով փշալար է անցկացված։ Ցուցարարները հասան ՍԴ շենքի մոտ։

Ապրիլի 13–ի երեկոյան Փաշինյանը բողոքի շուրջօրյա ակցիա է սկսում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի շուրջ երթևեկությունը, որը կաթվածահար է արդեն երեք օր։ Երկուշաբթի առավոտից Երևանում կաթվածահար է երթևեկությունը գրեթե ողջ մեծ կենտրոնում։ Մետրոյի գնացքները կանգառներ չեն անում «Մարշալ Բաղրամյան» կայարանում։ Կառավարության շենքերի մոտ հերթապահում են ոստիկանության ջոկատներ։ -0-