Երևանում մեկնարկել են ԲԿԵՏ–ի նախարարների գագաթնաժողովն ու Բոլոնյան 4–րդ քաղաքական համաժողովը
14.05.2015,
11:34
Երևանում հինգշաբթի մեկնարկել են Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի (ԲԿԵՏ) 9–րդ գագաթնաժողովը և Բոլոնյան 4–րդ քաղաքական համաժողովը, որոնք կտևեն մինչև մայիսի 15–ը։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում հինգշաբթի մեկնարկել են Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի (ԲԿԵՏ) 9–րդ գագաթնաժողովը և Բոլոնյան 4–րդ քաղաքական համաժողովը, որոնք կտևեն մինչև մայիսի 15–ը։
Միջոցառմանը մասնակցում են Բոլոնյան գործընթացի 47 մասնակից երկրների ավելի քան 100 պատվիրակներ, ինչպես նաև մոտ 20 կրթության նախարարներ։
Համաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել Բոլոնյան չորրորդ քաղաքական համաժողովի հռչակագիրը, ինչպես նաև Նախարարական գագաթնաժողովի երևանյան կոմյունիկեն։
ԲԿԵՏ երկրների նախարարների գագաթնաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, և համատեղ կոմյունիկեի տեսքով ընդունված գագաթնաժողովի արդյունքները պարունակում են մասնակից երկրներում Բոլոնյան գործընթացի հետագա զարգացման հեռանկարային ուղղություններ։
Երևանի գագաթնաժողովի ընթացքում կներկայացվեն որակի ապահովման, ECTS–կրեդիտների օգտագործման, որակավորման համակարգերի, նախորդ կրթության ճանաչման ոլորտում իրականացվող գործունեության հիմնական արդյունքները, որոնք ամրագրված են BFUG–ի 2012–2015 թթ.–ի աշխատանքային ծրագրում։
Բոլոնյան չորրորդ քաղաքական համաժողովի ընթացքում ԲԿԵՏ երկրների կրթության նախարարները գլոբալ երկխոսության մեջ կմտնեն ԲԿԵՏ–ի սահմանակից երկրների, այդ թվում` Միջերկրական ծովի տարածաշրջանի երկրների գործընկերների հետ։ Կընձեռվի նախարարների երկկողմ հանդիպումների անցկացման հնարավորություն։
Գագաթնաժողովի ընթացքում կսահմանվի Բոլոնյան գործընթացի ապագան և հիմնական առաջնահերթությունները 2020 թ.–ից առաջ և հետո։
Կրթության նախարարների 8–րդ բոլոնյան գագաթնաժողովն ու Բոլոնյան 3–րդ քաղաքական համաժողովը տեղի են ունեցել 2012 թ.–ի ապրիլի 26–27–ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում։ –0–