Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի հյուսիսում որոշ ճանապարհներ ժամանակավորապես փակ են ձնաբքի պատճառով

16.12.2013, 11:41
Հայաստանի հյուսիսում որոշ ճանապարհներ, դեկտեմբերի 16-ի ժամը 10-ի դրությամբ, ժամանակավորապես փակ են ձնաբքի պատճառով, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում։
Հայաստանի հյուսիսում որոշ ճանապարհներ ժամանակավորապես փակ են ձնաբքի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հյուսիսում որոշ ճանապարհներ, դեկտեմբերի 16-ի ժամը 10-ի դրությամբ, ժամանակավորապես փակ են ձնաբքի պատճառով, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում։

Մասնավորապես, ժամանակավորապես փակվել են Բերդ-Ճամբարակ, Ստեփանավան-Կաթնաղբյուր, Հարթագյուղ-Խնկոյան ավտոճանապարհները ուժեղ ձնաբքի պատճառով։
Դժվարանցանելի են Ստեփանավանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Սիսիան-Գորիս, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Արագածոտնի մարզի Միգավան, Սարալանջ, Լուսագյուղ, Թթու ջուր գյուղերի, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհները:

«ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - ասվում է հաղորդագրության մեջ։ 

Վրաս¬տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան¬ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա¬ների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:--0--