Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Չհաջողվեց փրկել բանկի վրա հարձակում կատարածի արձակած գնդակից վիրավորում ստացած ոստիկանի կյանքը

03.05.2018, 17:49
Կոմիտասի պողոտայում գտնվող HSBC բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում գործած անձի գնդակից հրազենային վիրավորում էր ստացել ոստիկանության աշխատակից։
Չհաջողվեց փրկել բանկի վրա հարձակում կատարածի արձակած գնդակից վիրավորում ստացած ոստիկանի կյանքը
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոմիտասի պողոտայում գտնվող HSBC բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում գործած անձի գնդակից հրազենային վիրավորում էր ստացել ոստիկանության աշխատակից։ 

Ինչպես Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ 

«Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ»,– նշվում է գրառման մեջ։ 

Նշվում է, որ ենթասպա Շախգուլյանը երկու երեխաների հայր էր, ՊՊԾ ջոկի հրամանատար և համակարգում էր 2000 թվականից։ -0-