Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Չնայած էլեկտրախափանումների` ՀՀ բուժհիմնարկները շարունակում են բնականոն գործունեությունը. ԱՆ

10.07.2019, 17:26
Հանրապետությունում բժշկական կազմակերպությունները շարունակում են բնականոն գործունեությունը։
Չնայած էլեկտրախափանումների` ՀՀ բուժհիմնարկները շարունակում են բնականոն գործունեությունը. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հանրապետությունում բժշկական կազմակերպությունները շարունակում են բնականոն գործունեությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Չորեքշաբթի Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած մասշտաբային վթարը խափանումներ է առաջացրել մայրաքաղաքի և մարզերի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերում, դադարեցվել է Երևանի մետրոյի աշխատանքը: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են:

Ավեի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է արել Երևանի բնակիչներին «առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիա, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի»: -0-