Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 356 նոր դեպք, 1078 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է

30.11.2020, 12:36
Նոյեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած, 2164-ը` մահվան ելքով
Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 356 նոր դեպք, 1078 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած, 2164-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 510127 թեստավորում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այսպիսով` երեկ կատարվել է 1098 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Ունենք 1078 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 542 է:–0–