Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Մեկ օրում COVID-19-ի 452 նոր դեպք, 81 առողջացած և 6 մահ, գրանցվել է նաև մայրական առաջին մահը. ԱՆ

25.05.2020, 11:39
Մեկ օրում COVID-19-ի 452 նոր դեպք, 81 առողջացած և 6 մահ, գրանցվել է նաև մայրական առաջին մահը
Մեկ օրում COVID-19-ի 452 նոր դեպք, 81 առողջացած և 6 մահ, գրանցվել է նաև մայրական առաջին մահը. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 51594 թեստավորում: 

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է: 

ԱՆ–ից նաև հայտնում են, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։

31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 

«Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է», – հայտնում են ԱՆ–ից։–0–