Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը հետաձգվեց մինչև 2019թ.-ի հուլիսի 1–ը, սակայն կան բացառություններ

28.06.2018, 12:40
Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը հետաձգվեց մինչև 2019թ.-ի հուլիսի 1–ը. կան բացառություններ։
Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը հետաձգվեց մինչև 2019թ.-ի հուլիսի 1–ը, սակայն կան բացառություններ

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը, հաղորդում է ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունը։

Բացառություն են կազմում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային հակամիկրոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը։

Այս որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

«Հակավարակային՝ անտիբիոտիկ դեղեր բաց թողնելը պետք է շարունակել իրականացնել դեղատոմսով, քանի որ դրանց նկատմամբ զարգացող կայունության հետևանքները լուրջ մարտահրավեր առողջապահության համակարգի համար», – նշվում է գերատեսչութայն հաղորդագրության մեջ։

Մինչդեռ հայտնի դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը և պահպանմանը նպաստում է հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, այդ թվում` ինքնաբուժման նպատակով: Իրավիճակն առողջապահական ծախսերի չնախատեսված մեծացման պատճառ է դառնում, այսինքն՝ երբ հիվանդները չեն բուժվում առաջին ընտրության դեղերով, անհրաժեշտություն է առաջանում կիրառել առավել նոր սերնդի, թանկարժեք հակաբիոտիկներ, պահանջվում է ավելի երկարատև բուժում մեծամասամբ հիվանդանոցային պայմաններում, որոնք և ենթադրում են ինչպես առանձին ընտանիքների, այնպես էլ ողջ հասարակության առողջապահական ծախսերի բեռի ծանրացում:

Որոշումն ուժի մեջ մտնելուց և կիրառվելուց հետո մինչև 2019 թվականի ավարտը կամփոփվի ՀՀ կառավարության 2017 թ. նոյեմբերի 9-ի N1402- Ն որոշման կիրառման պրակտիկան, կվերլուծվեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, չարաշահումները, իսկ արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկություններ կներկայացվեն կառավարություն:

Այդ ընթացքում կքննարկվեն բոլոր դիտողություններն ու առաջարկները՝ ձեռնարկելով որոշման կիրարկման խոչընդոտները հաղթահարելու միջոցառումներ: Նախորդիվ նախարարությանն այսպիսի առաջարկով դիմել էին նաև մասնագիտական տարբեր միություններ և պացիենտներ:–0–