Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Դեկտեմբերի 19-ին փակ կլինի Հանրապետության հրապարակը

18.12.2017, 16:15
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից 20:30-ը երթևեկի համար փակ կլինի Հանրապետության հրապարակը:
Դեկտեմբերի 19-ին փակ կլինի Հանրապետության հրապարակը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից 20:30-ը երթևեկի համար փակ կլինի Հանրապետության հրապարակը:

«Մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն իրականացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:30-ը ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը», - հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Վերոնշյալ հատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:–0–