Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Դոմոդեդովո օդանավակայանի ճարտարապետը` Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նոր ղեկավար

21.03.2019, 13:14
Նիստի ընթացքում Վերմիշյանը նշեց, որ մինչև 1991 թ.-ը զբաղեցրել է Ստեփանավանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:
Դոմոդեդովո օդանավակայանի ճարտարապետը` Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նոր ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց Վահագն Վերմիշյանի նշանակումը Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նոր ղեկավարի պաշտոնում:

Նիստի ընթացքում Վերմիշյանը նշեց, որ մինչև 1991 թ.-ը զբաղեցրել է Ստեփանավանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ինչից հետո աշխատել է Ռուսաստանում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում և Եվրոպայում:

«Նախագծել և կառուցել եմ ավելի քան 5 մլն շինություններ տարբեր երկրներում, այդ թվում` Դոմոդեդովո օդանավակայանը, Սոչիի նավահանգիստը, խոշոր օբյեկտներ և քաղաքներ Սուդանում և Էրիթրեայում», - ասաց Վերմիշյանը:

Նա նշեց, որ արդեն 1,5 տարի է, ինչ վերադարձել է Հայաստան և որոշում է ընդունել` աշխատել ի շահ երկրի:-0-