Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Ձևավորվել է «Սասնա ծռերի» անդամների պաշտպանության խումբը. ներառվել է 12 փաստաբան

02.08.2016, 16:33
Ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբը, որը ստանձնել է «Սասնա ծռերի» անդամների իրավունքների պաշտպանությունը:
Ձևավորվել է «Սասնա ծռերի» անդամների պաշտպանության խումբը. ներառվել է 12 փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբը, որը ստանձնել է «Սասնա ծռերի» անդամների իրավունքների պաշտպանությունը:

Խմբի կազմում են փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը և Լուսինե Մարտիրոսյանը, հաղորդում է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ–ն։

Խմբի բոլոր անդամներն ունեն փաստաբաններ, բացի 8 անդամից, որոնց հարազատները դեռևս չեն արձագանքել ու չեն դիմել պաշտպանության համար, նրանք են Արմեն Բիլյանը, Մարտիրոս Հակոբյանը, Հովհաննես Վարդանյանը, Արայիկ Հակոբյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը (խմբին սնունդ հասցնողը), Արթուր և Գևորգ Մելքոնյանները։–0–