Եղանակը շարունակում է հաճելի անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին
11.12.2017,
11:48
Եղանակը շարունակում է անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եղանակը շարունակում է հաճելի անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին։
Հայաստանում առաջիկա չորս օրը կպահպանվի առանց տեղումների եղանակ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Քամին կլինի հարավ–արևտմյան` 3–8 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 11–15–ը ջերմաստիճանը ցերեկային ժամերին կպահպանվի +4...+8 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կանխատեսվում է -3...-6։–0–