Եկեղեցու ներկայացուցիչները փորձում են կանխել բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
22.06.2015,
22:21
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները փորձում են կանխել բախումներն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների և ոստիկանների միջև։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները փորձում են կանխել բախումներն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների և ոստիկանների միջև։
Հունիսի 19–ին Երևանի Ազատության հրապարակում հայտարարվել է եռօրյա նստացույց, որի մասնակիցները երկուշաբթի երեկոյան երթով անցնել են դեպի նախագահական նստավայր և կանգնեցվել են ոստիկանության կողմից։ Ոստիկանները սյուներ են կազմել և ջրցան մեքենաներ կանգնեցրել նախագահական նստավայրից մի քանի մետր հեռավորության վրա։
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը և եկեղեցական և կոնցեպտուալ հարցերով տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շփվել են ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների հետ։
Ոստիկանության աշխատողները կոչ են անում ցուցարարներին չխախտել հասարակական կարգը, հավաստելով, որ իրենք բախումների որևէ ցանկություն չունեն։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին նիստին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։–0–