Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն վաճառքում են
21.05.2015,
15:26
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն վաճառքում են: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին, Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին, հաղորդում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն վաճառքում են: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին, Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին, հաղորդում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.ukzhd.am:
Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե։
Անցած տարվա հետ համեմատ` ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել:
Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:
Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով, 2008 թվականի հետ համեմատ 2014 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը աճել է 538%-ով՝ 8,6 հազարից մինչև 46 հազար։
Ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0–