Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Լոռու մարզում

25.10.2024, 19:47
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ և Նորաշեն գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Լոռու մարզում

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունը։

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․38⁰ և արևելյան երկայնության 44.09⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ և Նորաշեն գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։