Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար

01.08.2019, 13:59
Մեղադրանքներ են առաջադրվել՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար:
Երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մեղադրանքներ են առաջադրվել՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական ծառայությունը:

«ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը` որը կատարվել է իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով)», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Ս.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը, որը կատարվել է փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով):

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:-0-