Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Երթևեկի ժամանակավոր փոփոխություն է նախատեսված Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

14.12.2018, 19:56
Երթևեկի ժամանակավոր փոփոխություն Երևանի կենտրոնական փողոցներում։
Երթևեկի ժամանակավոր փոփոխություն է նախատեսված Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երթևեկի ժամանակավոր փոփոխություն է նախատեսված Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է» 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչև 2019թ. գարուն) կփակվեն ծածկոցներով և կդադարեցվի դրանց ազդեցությունը:–0–