Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսված Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

24.11.2017, 16:07
Երթևեկի կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում։
Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսված Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսված Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկի թողունակությունը մեծացնելու և երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 24-ից նշված խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, նշում են գերատեսչությունից։

Խաչմերուկի հատվածում գծանշված եռանկյունաձև անվտանգության կղզյակի շնորհիվ Բաբայան փողոցով Ուլնեցու փողոցի կողմից դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը, «Կանգ-գիծ» գծանշումը և տվյալ հատվածի հետիոտնային անցումը մոտ 20 մետր կտեղափոխվեն դեպի խաչմերուկ, որը կմեծացնի խաչմերուկի թողունակությունը և միաժամանակ՝ նշված փոփոխության շնորհիվ Բաբայան փողոցի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով Թբիլիսյան խճուղու ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները տվյալ մանևրը կկատարեն անընդհատ՝ առանց լուսացույցի արգելող ազդանշանին հանդիպելու:

Միաժամանակ, Ազատության պողոտայի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն ու կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:–0–