Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Երթևեկի փոփոխություն է նախատեսված Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում

14.02.2018, 15:33
Երթևեկի փոփոխություն Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում։
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհի 51,500-56,500 կմ հատվածում փետրվարի 14-ից կկատարվի երթևեկության փոփոխություն։

Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, ճանապարհի այդ հատվածը ժամանակավորապես կփակվի աջակողմյան երթևեկելի գոտու ասֆալտե ծածկույթով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների պատճառով։

 Տրանսպորտային միջոցների երթևեկը նշված հատվածում կկազմակերպվի ձախակողմյան երթևեկելի գոտու արդեն վերակառուցված բետոնապատ ճանապարհով։  

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի շինարարությունն իրականացնում է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը: Կառավարման խորհրդատուն և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունը ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է:–0–