Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի հատվածում

27.05.2016, 12:43
Մայիսի 28-ից Երևան քաղաքի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի հատվածում

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 28-ից Երևան քաղաքի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ այսուհետ նշված խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:

Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:–0–