Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

11.03.2016, 19:06
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. մարտի 16-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. մարտի 16-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է՚, 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է՚, 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է՚, 3.27՝ «Կանգառն արգելվում է՚ ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)՚ ցուցանակները ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով: Մարտի 16-ից նշված նշանները կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:–0–