Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում

05.05.2017, 20:11
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. մայիսի 7-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց և Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկարգավորվի առանց լուսացույցների լրացուցիչ սեկցիաների՝ լուսացույցների հիմնական կանաչ ազդանշաններով` լրացուցիչ սեկցիաները կապամոնտաժվեն:

«Միաժամանակ՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց և Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթևեկությունը կթույլատրվի նաև համապատասխանաբար Արշակունյաց պողոտայի և Գր. Լուսավորիչի փողոցի երթևեկելի 2-րդ գոտիներից ևս», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–