Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
432.96
RUB
4.6571
GEL
138.19
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Գերմանական Eurowings լոուքոսթերն օգոստոսից մեկնարկում է Քյոլն- Երևան- Քյոլն չվերթերը

07.07.2021, 10:55
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ
Գերմանական Eurowings լոուքոսթերն օգոստոսից մեկնարկում է Քյոլն- Երևան- Քյոլն չվերթերը
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։ 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–