Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Երևանում և Արարատյան դաշտավայրում եղանակը կտաքանա հունվարի սկզբից ոչ շուտ. Հայհիդրոմետկենտրոն

23.12.2013, 12:05
Երևանում և Արարատյան դաշտավայրում եղանակը կտաքանա հունվարի առաջին տասնօրյակից ոչ շուտ, ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոօթերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի ղեկավար Գագիկ Սուրենյանը։
Երևանում և Արարատյան դաշտավայրում եղանակը կտաքանա հունվարի սկզբից ոչ շուտ. Հայհիդրոմետկենտրոն
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում և Արարատյան դաշտավայրում եղանակը կտաքանա հունվարի առաջին տասնօրյակից ոչ շուտ, ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոօթերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի ղեկավար Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա հինգ օրերին որևէ եղանակային փոփոխություն չի կանխատեսվում։ Ամանորին նմանատիպ եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանի բարձրացում կարելի է սպասել հունվարի առաջին տասնօրյակում», – ասաց նա «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Սուրենյանի խոսքերով` նման ցուրտ եղանակը կրում է լոկալ բնույթ, այն տարածվում է Արարատյան դաշտավայրում` Արարատի և Արմավիրի մարզերում, Երևանում, ինչպես նաև հարակից ցածրադիր գոտիներում` Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերի նախալեռներում։

Նա պարզաբանեց, որ նման տեղայնացումը պայմանավորված է նրանով, որ Արարատյան  դաշտավայրը գտնվում է միջլեռնային գոգավորությունում, այլ կերպ ասած` փոսում, այդ պատճառով օդի արկտիկական հոսանքները մնում են Արարատյան գոգավորության  հատակում, ինչն արտահայտվում է մառախուղի տեսքով։

«Ցուրտ օդը կուտակվել է Արարատյան դաշտավայրի հատակում, իսկ մթնոլորտային բարձր շերտերում անցնում են շատ տաք օդային հոսանքներ։ Այս տաք և ցուրտ հոսանքների բախման հետևանքով առաջանում է մառախուղ և տեղումներ, ինչի հետևանքով ցուրտ օդը շարունակում է մնալ ներքևում, իսկ տաք հոսանքները` վերևում», – ասաց նա։

Միաժամանակ Սուրենյանը նշեց, որ Հայաստանի այլ մարզերում բավականին տաք եղանակ է։

«Գավառում, Սևանում, ինչպես նաև Շիրակի մարզում, Արթիկում ցերեկը պլյուսային ջերմաստիճան է, օդի ջերմաստիճանը հասնում է 3–4 աստիճան տաքության, Տավուշի մարզում ցերեկը գրանցվում է մինչև 12–15 աստիճան տաքություն, իսկ մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը նվազում է մինչև 11 աստիճան ցրտի։ Ջերմաստիճանների տարբերությունը հասնում է 20 աստիճան», – ասաց նա։–0–