Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Ֆիննախ. արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան

03.05.2018, 11:25
ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ։
Ֆիննախ. արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ։

«Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են: Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան», – նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։–0–