Շալանդը պետք է հրաժական տա, եթե Հայաստանը չհաղթի ալբանացիներին. ՀՖՖ ղեկավար
27.02.2015,
13:25
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կազատի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդին, եթե առաջիկա խաղում թիմը չկարողանա հաղթել հյուրընկալող Ալբաիայի հավաքականին։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կազատի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդին, եթե առաջիկա խաղում թիմը չկարողանա հաղթել հյուրընկալող Ալբաիայի հավաքականին։
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի արտագնա խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի մարտի 29–ին ալբանացիների հետ։
«Մենք հանդիպել են Շալանդի հետ և քննարկել այդ հարցերը։ Նա ինձ վստահեցրել է, որ Ալբանիայաի հավաքականին մենք անպայման կհաղթենք, քանի որ ես նրա առջև հենց այդպիսի խնդիր եմ դրել, հակառակ դեպքում նա պետք է հրաժարական տա»,–հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլային ժամ» հաղորդման եթերում;
Միաժամանկ, Հայրապետյանն ընդգծել է, որ կարիք չկա ավելորդ լարվածություն ստեղծել ինչպես մարզչի, այնպես էլ ֆուտբոլիստների համար, «սակայն, ես կարծում եմ, որ մենք հետդարձ ճամփա չունենք»,–ավելացրել է ՀՖՖ ղեկավարը։
Նախորդ, մամուլի ասուլիսին, Հայրապետյանը դժգոհություն էր հայտնել Շալանդից` հայտարարելով, սակայն, որ չարժե որոշում կայացնելու հարցում շտապել և պետք է Շալանդին շանս տալ։
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մրցակցում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հետ։ Խմբում առաջատարը Դանիայի հավաքականն է, որը չորս հանդիպումից հետո ունի յոթ միավոր։ Պորտուգալիան ունի 6 միավոր` 3 հանդիպումից, ալբանացիները 4 միավոր ունեն 3 հանդիպումից։ Մրցաշարի աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեքական հանդիպումներից ունեն մեկական միավոր։–0–