Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանն առաջին անգամ ներկայացավ «Future Green City» համաշխարհային համաժողովին Ուտրեխտում (ՖՈՏՈ)

25.09.2024, 20:38
: Green Rock ընկերությունը մասնակցեց համաժողովին՝ ցուցադրելով «Քաղաքային այգիները Կովկասում. պատմական անդրադարձ, մեր օրերի խնդիրներն ու վաղվա ակնկալիքները» ֆիլմը․ ՖՈՏՈ
Հայաստանն առաջին անգամ ներկայացավ «Future Green City» համաշխարհային համաժողովին Ուտրեխտում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 23-ից 26-ը Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում անցկացվում է «Future Green City» համաշխարհային համաժողովը, որը միավորում է շինարարության, կանաչապատման, ենթակառուցվածքների և ջրային ռեսուրսների ոլորտները։ 

Այս տարի Հայաստանն առաջին անգամ ներկայացավ աշխարհի ամենամեծ «կանաչ» միջոցառմանը: Green Rock ընկերությունը մասնակցեց համաժողովին՝ ցուցադրելով «Քաղաքային այգիները Կովկասում. պատմական անդրադարձ, մեր օրերի խնդիրներն ու վաղվա ակնկալիքները» ֆիլմը։ Վավերագրական և խաղարկային էլեմենտների խառնուրդով ֆիլմը պատմում է տարածաշրջանում այգիների պատմության, խնդիրների և տեսլականի մասին։ 

_future_green_city_ - рис.1

Համեմատելով հետսովետական երկրների այգիների ներկա իրավիճակը՝ ֆիլմը նպատակ ունի պարզել հասարակության պահանջները կապված քաղաքում կանաչ տարածքների հետ: Այն ուսումնասիրում է, թե ինչպիսի այգիներ են ուզում տեսնել բնակիչները, ինչ հարմարություններ և բիզնես միավորներ կարող են բավարարել հասարակության տարբեր շերտերի կարիքները։ Green Rock-ի ստեղծած այս ֆիլմը կազմված է հարցազրույցներից հասարակական ակտիվ խմբերի հետ։ 

_future_green_city_ - рис.2

Green Rock-ի ներկայացուցիչների ելույթին ներկա էին ոլորտի առաջատար մասնագետներ՝ ուրբանիստներ, ճարտարապետներ և պետական պաշտոնյաներ Նիդերլանդներին, Մեծ Բրիտանիայից, Ֆիլիպիններից, ԱՄՆ-ից։ 

_future_green_city_ - рис.3

Ֆիլմի դիտումից հետո մասնակիցներն իրենց հարցերը ուղղեցին խոսնակներին, ինչը նպաստեց Հայաստանում կանաչապատման ներկա իրավիճակի և մարտահրավերների շուրջ քննարկումներին։ Զրույցը շարունակվեց դիտումից հետո, որտեղ մասնագետները կիսվեցին հնարավոր լուծումների վերաբերյալ իրենց տեսակետներով։

_future_green_city_ - рис.4

Ուտրեխտի քաղաքապետարանի ներկայացուցիչները նույնպես այցելել էին միջոցառմանը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում աջակցելու և խորհրդատվություն տրամադրելու՝ ավելի արդյունավետ լուծումներ գտնելու համար։ 

_future_green_city_ - рис.5

«Future Green City» համաժողովին մասնակցում են ավելի քան 3000 մասնագետներ ամբողջ աշխարհից։ Համաժողովը նախաձեռնել է Նիդերլանդների Royal Association Stadswerk-ը և Royal Dutch Association of Landscapers and Gardeners (VHG)-ը՝ համագործակցելով World Urban Parks (WUP)-ի և International Federation of Municipal Engineering (IFME)-ի հետ։ 

_future_green_city_ - рис.6

Համաժողովին յոթ ծրագրային ուղղություններով անդրադարձ է կատարվում ամենահրատապ սոցիալական հարցերին՝ կլիմայական խնդիրներ, էներգախնայողություն, կենսաբազմազանություն, վերափոխման ռազմավարություն, փոփոխությունների կառավարում, դիզայն, քաղաքաշինություն և առողջապահություն։

_future_green_city_ - рис.7