Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Գարուն է գալիս Հայաստան

25.01.2019, 13:03
Հունվարի 27-ից սկսած մարտ ամսվա շունչ կզգաք:
Գարուն է գալիս Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 27-ից սկսած մարտ ամսվա շունչ կզգաք, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, օդի ջերմաստիճանը հանրապետութկունում ուրբաթ և շաբաթ օրերին կբարձրանա 5-7 աստիճանով ցերեկը և 2-4 աստիճանով` գիշերները:

Ամենաբարձր ցուցանիշները կարձանագրվեն կիրակի և երկուշաբթի Սյունիքի հովիտներում` այստեղ սնդիկի սյունը ցույց կտա 12-17 աստիճան տաքություն:

Արցախում այդ օրերին օդի ջերմաստիճանը կկազմի 12-16 աստիճան տաքություն, իսկ Տավուշում` 10-14 աստիճան: Մյուս մարզերում ցերեկային ժամերին նույնպես կգրանցվեն դրական ջերմաստիճաններ:

Երևանում ուրբաթ օդը կտաքանա մինչև 5-7 աստիճան, հունվարի 27-28-ին կտաքանա մինչև 8-10 աստիճան, իսկ հունվարի 29-ին ջերմաստիճանը մի փոքր կնվազի` մինչև 6-8 աստիճան տաքություն:-0-