ԳԼԿ–ներում անվտանգության կանոնների խախտման պատասխանատվությունը չպետք է սահմանափակվի տուգանքներով. նախարար
08.06.2015,
19:55
Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կոչ է արել միայն տուգանքներով չսահմանափկվել գազալցակայաններում անվտանգության կանոնների խախտման համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կոչ է արել միայն տուգանքներով չսահմանափկվել գազալցակայաններում անվտանգության կանոնների խախտման համար։
Երկուշաբթի հրավիրված խորհրդակցության ընթացքում նա խոստացել է խստագույն ստուգումներ կատարել, այդ թվում` շարժական գազալցակայաններում, ասվում է գերատեսչության կայքում։
Հաղորդման համաձայն, նախարարին զեկուցվել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Բացի այդ, ստուգումները շարունակվելու են հանրապետության բոլոր մարզերում և այն գազալցակայանները, որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: Գործընթացը սկզբից ի վեր 11 գազալցակայան արդեն տուգանվել է:
Վերջին ժամանակներում Հայաստանում մի քանի պայթյուններ են գրանցվել ԳԼԿ–ներում, որոնց հետևանքով մարդկային զոհեր են եղել։ -0-