ՀՀ վարչապետը կառավարության անդամներին նվիրել է Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը
19.02.2015,
14:11
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ կառավարության անդամներին է նվիրել խորհրդարանի նախկին փոխխոսնակ և Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան, ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ կառավարության անդամներին է նվիրել խորհրդարանի նախկին փոխխոսնակ և Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան, ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը։
Վարչապետը նշել է, որ ըստ ավանդույթի փետրվարի 19–ին` մեծանուն բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։
«Ես ցանկանում եմ բոլորիդ նվիրել «Մանդիլիոն» վեպը, շատ կարևոր է, որպեսզի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին դուք ժամանակ գտնեք և ընթերցեք այս վեպը», – ասել է Աբրահամյանը։
«Մանդիլիոն» պատմական թրիլլերի հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակությունների շնորհանդեսը տեղի է ունեցել 2014 թ.–ի հոկտեմբերի 11–ին Ֆրանկֆուրտում անցկացվող աշխարհում խոշորագույն գրքի ցուցահանդեսի շրջանակում։
Կառավարության նիստից անմիջապես հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողներին է նվիրել ժամանակակից հայ գրողների 19 պատմվածքների ժողովածուն և Պատրիկ Մոդիանոյի «Կորցված երջանկության սրճարանը» գրքի հայերեն հրատարակությունը։
Իսկ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ ոչ միայն գրքեր է պատրաստել որպես նվեր, այլ նաև բազմաթիվ առաջարկներ է ստացել Facebook սոցցանցի իր բաժանորդներից։
Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թ.–ից Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ։ Տոնի ամսաթիվը պատահական չէ ընտրված։ 1869 թ.–ին այդ օրը ծնվել է մեծանուն հայ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։
Այդ օրը երկրում կազմակերպվում են բազմաթիվ գրական միջոցառումներ, պոեզիայի երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների և բանաստեղծների հետ։ Տոնի նպատակն է երիտասարդների շրջանում սերմանել սեր ընթերցանության նկատմամբ և հետաքրքրություն` սեփական պատմության ու մշակույթի նկատմամբ։ Այս օրվա տոնական ավանդույթներից է հետաքրքիր գիրք նվիրել մտերիմ մարդուն։–0–