Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան

31.01.2018, 12:00
Հայաստանում մոլեգնող գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան: Այստեղ գների բարձրացումը սկսվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից:
Գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մոլեգնող գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան: Այստեղ գների բարձրացումը սկսվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից, տարին չորային է եղել, անասնակերը չի բավարարել, և արդյուն­քում նվազել են կաթի արտադրության ծավալները, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Նույն վտանգներն առկա են նաև այսօր: Մասնագետների պնդմամբ՝ այս տարվա տաք, միաժամանակ չոր ձմեռը չի կարող իր ազդեցությունը չունենալ գյուղատնտեսու­թյան ոլորտի վրա: Ընդ որում, դեռ նախորդ տարվանից 20 տոկոսով բարձրացել է պանրի գինը, և հավանական է, որ այդ գնաճը կշարունակվի նաև այս տարի», - «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պանրագործների միու­թյան նախագահ Արմեն Գրիգորյանն ահազանգել է՝ ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա կկանգնենք կաթի, ապա պանրի դեֆիցիտի խնդրի առաջ:

«Իրավիճակը շատ տխուր է»,- եզրակացրել է նա: «Ու մինչ կառավարու­թյունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փորձում են ձևացնել, թե քայլեր են ձեռնարկում, ՀՀ քաղաքացիները շարունակում են դիմանալ գնաճի «հարվածներին»,-գրում է թերթը:-0-