Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Գրեթե 40 աստիճան շոգ է սպասվում Հայաստանում. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը կլինի նորմայից բարձր

15.07.2016, 18:18
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն։
Գրեթե 40 աստիճան շոգ է սպասվում Հայաստանում. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը կլինի նորմայից բարձր

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
    
Այդ օրերին սպասվում է 38-390C տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
 
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

ՀՀ ԱԻՆ–ը խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
 
Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ` Երևանում հուլիսի 19–20–ը ևս սպասվում է ջերմաստիճանի բարձրացում` +37...+39։–0–