Հայաստանում H1N1-ը որևէ երեխայի ուղղակի մահվան պատճառ չի հանդիսացել
18.01.2016,
18:59
Հայաստանում H1N1-ը չի հանդիսացել որևէ երեխայի ուղղակի մահվան պատճառ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հայաստանում H1N1-ը չի հանդիսացել որևէ երեխայի ուղղակի մահվան պատճառ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Սարգսյանը:
«H1N1-ի բարձրացում կա ոչ միայն մեզանում, այլ հարակից երկրներում: Այժմ դեպի իջեցում միտում կա, առկա է հոսպիտալացումների պակասում, ծանր վիճակով հիվանդների վիճակի բարելավում: Նախարարության տվյալներով` հիվանդանոցներից դուրս է գրվել շուրջ 600 երեխա, մեկ քառորդը հիվանդանոց էին տեղափոխվել թոքաբորբով»
«Արմենպրես» ¬ի փոխանցմամբ` Սերգեյ Սարգսյանը նշել է, որ բոլոր ծառայություններն աշխատում էին, որ ավելի ծանր դեպքեր չլինեն: Անդրադառնալով այն լուրերին, թե իբրև Հայաստանում H1N1¬ից 10 ամսական երեխա է մահացել, Սերգեյ Սարգսյանը շեշտել է, որ մահվան պատճառ հանդիսացել է ուռուցքը:
«Մենք վերլուծեցինք միջազգային փորձը, և ԱՄՆ¬ի ու եվրոպական երկրների փորձը ցույց տվեց, որ առավել արդյունավետ է դպրոցների, նախադպրոցական հիմնարկների աշխատանքի դադարեցումը, եթե խոսքը գնում է հիվանդացությունների աճի դեպքերին: Ժամանակին դադարացնելը տվել է իր արդյունքները»,¬նշել է նա:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժը խորհուրդ է տալիս ծնողներին գնահատել իրենց երեխաների վիճակը, հիվանդներին դպրոց չուղարկել: «Դիմակները փակ տարածություններում օգտագործման համար են, փողոցներում արդյունավետ չեն»,¬նշել է նա: Սերգեյ Սարգսյանը շեշտել է, որ մեր երեխաները կոփված չեն, ինչը հիմնականում տեղի է ունենում ծնողների սխալ վերաբերմունքի պատճառով:
Հունվարի 17–ի տվյալներով` հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 160 քաղաքացի, որից 136-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 57-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 29-ը` երեխաներ։
Այսպիսով, միայն վերջին 5 օրում հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 691 քաղաքացի, որից 592-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 241-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 134-ը` մինչև 18 տարեկան։
Հավելենք, որ H1N1 վարակով 15 հիվանդ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրանց մոտ արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ։ Հանրապետության պոլիկլինիկական ծառայությունում երեկ արձանագրվել է սուր շնչառական վարակներով 1971 դիմելիություն` հունվարի 15-ի 3116-ի դիմաց:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա։ Նա պարզաբանել է, որ համաճարակի առկայությունը որոշվում է բավականին բարդ հաշվարկների և բանաձևերի հիման վրա, և համաճարակ է համարվում այն իրավիճակը, երբ հիվանդացածների թիվը 4–5 անգամ գերազանցում է նորման, այն դեպքում երբ հիմա Հայաստանում այդ ցուցանիշները գերազանցում է նորման 1,5 անգամ։–0–