Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայ քննիչները հարցաքննում են Գյումրու սպանությունների համար մեղադրվող Պերմյակովին

21.01.2015, 17:51
Հայ քննիչներն այս պահին հարցաքննում են Գյումրու սպանությունների համար մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հղում անելով Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին։
Հայ քննիչները հարցաքննում են Գյումրու սպանությունների համար մեղադրվող Պերմյակովին
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայ քննիչներն այս պահին հարցաքննում են Գյումրու սպանությունների համար մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հղում անելով Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Նրա խոսքով` հայկական կողմը Պերմյակովին «երկու կամ ավելի անձանց սպանելու» մեղադրանք է ներկայացրել։

«Հայ իրավապահները քննչական գործողություններ են անցկացնում ռուս իրավապահների հետ համատեղ։ Այս պահին հարցաքննում են մեղադրյալին»,– նշեց Տռուզյանը։

Ռուսական կողմը Պերմյակովին մեղադրանք է ներկայացրել ՌԴ ՔՕ «երկու կամ ավելի անձանց սպանություն», «դասալքություն զենքով» հոդվածներով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:-0-