Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

31.07.2019, 14:46
Հուլիսի 28-ին հակառակորդի կրակոցից զոհված ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը հետմահու պարգևատրվել է:
Հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 28-ին հակառակորդի կրակոցից զոհված ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը հետմահու պարգևատրվել է: Համապատասխան հրամանագիր է ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշվում է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։-0-