Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը

12.10.2016, 13:33
Հանրապետության հանրակրթական դպրոցներում կսկսվի աշնանային արձակուրդը։
Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ, հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման լիազորված մարմնի ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում հաստատության նախաձեռնության դեպքում լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Առնվազն 5 աշխատանքային օր առաջ լիազոր մարմինը փոփոխությունները համաձայնեցնում է ԿԳ նախարարության հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–