Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հանրապետության հրապարակում տոնական համերգ կկազմակերպվի

12.01.2016, 19:37
Հունվարի 13–ին ժամը 20։00–ին Հանրապետության հրապարակում կկազմակերպվի տոնական համերգ։
Հանրապետության հրապարակում տոնական համերգ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 13–ին ժամը 20։00–ին Հանրապետության հրապարակում կկազմակերպվի տոնական համերգ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական համերգային ծրագրին կմասնակցեն հայկական էստրադայի աստղերը։

«Երևանի քաղաքապետարանն առաջարկում է բոլոր ցանկացողներին բարձր տրամադրությամբ ամփոփել ամանորյա տոները», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–