Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հանրապետության տարածքին հզոր ցիկլոն է մոտենում

16.03.2017, 10:44
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում։
Հանրապետության տարածքին հզոր ցիկլոն է մոտենում

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքին հզոր ցիկլոն է մոտենում։

Ինչպես Facebook–յան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, մարտի 16-ին կեսօրից հետո և առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում:

«Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին` մերկասառույց», – նշում է օդերևութաբանը։

Նրա կանխատեսմամբ, հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով: 

Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:–0––